Հոկտեմբերի 26-ի երեկոյան «Սևան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ծովագյուղցի տղամարդու մոտ ախտորոշվել էր որովայնի ծակած վերք. նրան դանակահարել էին։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 149 շենքի բակից։ Այդ հասցե մեկնած իրավապահները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ 51-ամյա տղամարդուն դանակահարել էր 18-ամյա մի երիտասարդ։
Բացատրական աշխատանքից հետո դեպքի հաջորդ օրը երիտասարդը ներկայացավ Սևանի բաժին՝ բերելով հանցագործության գործիք դանակը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: