Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ նոյմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ:
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
