ՀԱՊԿ-ը զբաղվում է ամեն ինչով, բացի իր անդամների անվտանգությունից։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Բելառուսը բացահայտ այն դարձնում է Հավաքական անվտանգության կազմակերպություն Ադրբեջանի համար։ Բելառուսի դեպքում զավեշտալին այն է, որ որ չնայած նրանք դաշնակից են ՀԱՊԿ-ում, սակայն հանդիսանում են նաև Չմիավորման շարժման (ՉՄ) անդամ։ Ծիծաղելի է»,-նշել է նա: