Իմ ընկերը հանցագործություն չի կատարել․ Արթուր Վանեցյան

Այսօր քննչական մարմինը հաստատեց, որ իմ օգնականը (կարդալ ընկերը) հանցագործություն չի կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իսկ իրականում ևս մեկ օրինակով պարզվեց իշխանության ստեղծած կեղծ և սուտ իրականությունը, որը դարձել է մեզ վրա հասած դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը»,-նշել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկությություն են իրականացրել իր ընկեր Արամ Գրիգորյանի տանը:

«Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար:

Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:

հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»,-նշել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել