Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2022 թվականի նոյեմբերի 1-ի թիվ Ե 40/10-7738 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Շեյրիի Գրիգորյանին 2022 թվականի նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ»: