Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:
«Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:
Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր, հիմա միանիշ աճ է ունենում ՝այս տարի 3 տոկոսին մոտ:
«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա: