Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան սուբյեկտ, միավոր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել