«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միջին ճնշման գազատարի վրա տեղադրված սողնակային փականի խափանման պատճառով նոյեմբերի 1-ին ժամը 10:0-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Բազում, Սիփան, Հատիս, Դեբեդ, Գանձասար, Արաքս, Վեդի, Արփա, Մեղրի, Քասախ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: