Հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը մեղմացնող հանգամա՞նք է

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝

1) առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելը.
2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.
3) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը.
4) պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը.
5) հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով կատարելը.
6) հանցանքն անհրաժեշտ պաշտպանության, հանցանք կատարած անձին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի, հրամանը կամ կարգադրությունը կատարելու իրավաչափության պայմանները խախտելով կատարելը.
7) տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը.
8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը.
9) մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը.
10) հանցագործությունից անմիջապես հետո տուժողին բժշկական կամ այլ օգնություն ցույց տալը, հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները:

Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք վերը նշված չեն:

Եթե թվարկված որևէ հանգամանք քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել