Օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 259 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 50-ամյա մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը և հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր վարած, իրեն ամրակցված «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսի սրահում` իր կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Իրավաբան.net