Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի առանձնազրույցը։
Նշենք, որ սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: