Ո՞վ է պատասխանատու տարանցիկ փոխադրման համար

Ապրանքների և տրանսպորտային միջոցների «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխման համար նախատեսված պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը:

«Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ՀՀ տարածքում օտարման, կորստի կամ առանց մաքսային մարմինների թույլտվության այլ պատճառով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ելքի մաքսային կետ դրանք չհասցնելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետին հաջորդող տասնօրյա ժամկետում վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից:

Սակայն ապրանքներ տեղափոխող անձն ազատվում է «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների վճարումից, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները ոչնչացել կամ անվերադարձ կորսվել են անհաղթահարելի ուժի ազդեցության, բնական մաշվածության կամ տեղափոխման ոչ բնականոն պայմանների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, և այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել