Պատգամավորների հարց տալու կարգը ԱԺ-ում

Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքումհերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։

Հարցերը տրվում ենխոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը,ազգանունը:

Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը եւ նիստը վարողը:

Դահլիճից բացակայողպատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի եւ զեկուցողի միջեւ սկսվում էբանավեճ: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ, բացառությամբ մի քանի դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել