Գրավը պարտավորության ապահովման լրացուցիչ միջոց է: Գրավն ունի մի քանի տարատեսակներ, որոնցից է հաջորդող գրավը: Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ):
Հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:
Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: