Ովքե՞ր են պատասխանատու գուգլ թարգմանչի (google translater) աղավաղված թարգմանությունների համար

Հաճախ որևէ աշխատանք կատարելիս, երբ մեզ անհապաղ անհրաժեշտ է լինում որևէ բառ կամ արտահայտություն մի լեզվից մեկ այլ լեզվով թարգմանել, դիմում ենք գուգլ թարգմանչի օգնությանը: Պետք է սակայն փաստել, որ հաճախ պատշաճ թարգմանության փոխարեն ստանում ենք աղավաղված թարգմանություններ:

Գուգլ թարգմանիչը օգտվում է կայքերի և էլ-գրքերի բովանդակություններից, ինչպես նաև կատարում է թարգմանություններ մարդկանց կարծիքների հիմանվրա, այսինքն մարդիկ առաջարկում են համապատասխան բառի թարգմանություն, իսկ գուգլը ընտրում է ամենաշատ առաջարկված տարբերակը:

Թարգմանիչով որոշ բառերի թարգմանությունները պարզապես ապշեցնում են:

Կարող եք անգլերենից-հայերեն թարգմանել yahoo բառը և կստանաք «անտաշ, նողկալի արարած» պատասխանը:

Կան այնպիսի բառեր, որոնց թարգմանությունը պարզապես ցենզուրայից ելնելով չենք կարող ներկայացնել: Այդպիսի արտահայտություններից է, օրինակ, «не учи ученого» արտահայտությունը, որի թարգմանությունն ուղղակի հայհոյանք է ստացվում:

Այսպիսով հարց է ծագում, թե ովքե՞ր են գուգլ թարգմանչի (google translater) շահագործումն ապահովող անձինք և ովքե՞ր պետք է կրեն պատասխանատվություն աղավաղված թարգմանությունների համար:

Հովհաննես Մկրտչյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել