Սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային սենյակում մտադրությունը չի կարողացել իրագործել

Արագածոտնի մարզի բնակիչ 26- ամյա Նորայր Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հանցափորձի համար:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը` նա 2013թ.հունվարի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված Աղայան ԱՁ սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Նելլի Արամյանի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Նորայր Արզումանյանը կալանավորված է, գործի դատաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի` բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իրական դեպքի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել