Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատման դիմում է գրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 27-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Ա․ Ասլանյանի դիմումը և ղեկավարելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ջիվանի Ասլանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 28-ից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել