Հիփոթեք վերցնե՞լ, թե՞ դնել

Հաճախ առօրյայում կարելի է լսել, թե այս կամ այն անձը «հիփոթեք է վերցրել» բնակարան գնելու կամ կառուցելու համար: Սակայն պետք է իմանալ, որ հիփոթեքը գրավի տարատեսակ է: Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:

Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ: Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել