Ի՞նչ կարգով են հաշվառվում տրանսպորտային միջոցները

Տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-տուրքերի և վճարների վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է),
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին),
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել