Պատիժները գումարելիս ինչպե՞ս է նշանակվում վերջնական պատիժը

Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է՝

կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.

հանրային աշխատանքների երեք ժամը:

Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել