Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից, և հաճախ իրականացվում այդ կենտրոնի դեմ առերևույթ «պայքար» մղողների ձեռամբ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Գրառման մեջ նաև ասված է․
«1․ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են։
2. ՄԹ դեսպանատան հայտարարությունն, առհասարակ, սեպտեմբերի 14-ին է արվել և չի էլ թարմացվել, ուղղակի հիմա է նետվել դաշտ կոնկրետ ուժերի կողմից։
3. Նոյեմբերյանում ու առհասարակ Տավուշում ոչ մի տարհանում էլ չկա։
4. Ռիսկը, իհարկե, կա, բայց այն ավել չէ, քան օրինակ երկու կամ երեք օր առաջ»։
Հիշեցնենք, որ տարհանման մասին լուրերը քիչ առաջ հերքել են Տավուշի և Արարատի մարզպետները։