Բարի վերադարձ եղբայրներ․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեսյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Կապիտան Արտեմ Գևորգյանը և սերժանտ Արման Փիլոսյանը այսօր դուրս են բերվել 9-օրյա շրջափակումից, մարտական ընկերների հերոսական գործողությունների արդյունքում:

Բարի վերադարձ եղբայրներ: Փառք ձեզ, ու ձեր խիզախ ընկերներին»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել