Հանրային գործունեության համար ընտրել եմ աշխատանքի այս ձևաչափը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօրվանից տրվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալ աշխատանքն է թույլ տալիս օգտակար լինել պետությանը, հետևաբար` հանրային գործունեության համար ընտրել եմ աշխատանքի այս ձևաչափը։

Մեր թիմի համոզմունքն այն է, որ իրավունքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի։ Միայն իրավունքի գերակայության երաշխավորմամբ է հնարավոր ապահովել արդար և անվտանգ երկիր, ամուր պետականություն։
Հենց այս հիմնարար նպատակին հասնելու համար էլ ներդնելու ենք մեր ողջ ուժն ու հնարավորությունները։

Հ․Գ․ Ասուլիսին արդեն ներկայացվեց Հիմնադրամի առաջին զեկույցը «Ադրբեջանական շարունակվող ատելության քաղաքականությունը հայերի նկատմամբ․ պետության կողմից հովանավորվող վայրագությունների մոտիվացիան» վերնագրով, որտեղ տեղ են գտել սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով արձանագրված խոշտանգումները, ինչպես նաև պատերազմական մյուս հանցագործությունները։ Մեր կողմից պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրման հիմնական նպատակներից է ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքերի ապահովումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել