Փաստաբանների պալատից հայտնում են, որ հաշվի առնելով վերջին շրջանում մեր երկրի սահմաններին տիրող իրավիճակը՝ Փաստաբանների պալատը նախաձեռնում է օգնություն տրամադրել Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի աշխարհազորայիններին։
«Տեղի պատասխանատուներից պարզել ենք, որ ներկայումս առավելապես անհրաժեշտ են քնապարկեր, առաջին անհրաժեշտության պարենային մթերքներ և իրեր:
Այդ կապակցությամբ Փաստաբանների պալատը նախատեսում է ձեռք բերել վերոնշյալ պարագաները:
Նշված նախաձեռնությանը մասնակցելու համար կարող եք մինչև սեպտեմբերի 22-ի աշխատանքային օրվա ավարտը Փաստաբանների պալատի ստորև բերված հաշվեհամարներին փոխանցել Ձեր օժանդակությունը՝ նշելով դրա նպատակը, որպես «Օժանդակություն սահմանամերձ բնակավայրերի աշխարհազորայիններին:
ՀՀ փաստաբանների պալատի բանկային տվյալներ․
ՀՎՀՀ՝ 02524634
Արարատբանկ 1510002794720100
Ամերիաբանկ 1570022271950100»,-ասված է հայտարարության մեջ։