ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են․
«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։
Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ուստի ներկայացնում ենք այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել»։
«Բախվեցին իրար հետ արժանապատիվ խաղաղություն թեզը և խաղաղություն՝ ամեն գնով թեզը։ Արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության, ժողովրդի մի զգալի մասին ուղղակի վախեցրեց։ Իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, որ կգա ինչ-որ թասիբով կփորձի ազգային արժեքների համար պայքարել, և սա կարող է մեր գլխին ևս մեկ պատերզմ բերի։ Սա այն դիմնական գործոնն էր, որը ամբողջ այդ սոցիոլոգիան խառնեց»,-ասաց ՀՀ 2-րդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ տեսանյութում