Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,-ասված է հայտարարության մեջ։