Հիմա միակ դրոշը, որի շուրջ պետք է համախմբվել՝ Հայաստանի դրոշն է. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։

Նույն ժամանակահատվածում կինոթատրոն Մոսկվայում Մեղրին փոխանակող Քոչարյանը հայտարարում է ինչ-որ դրոշակ վերցնելու ու ներքաղաքական պայքարի մասին։

Հիմա միակ դրոշը, որի շուրջ պետք է համախմբվել՝ Հայաստանի դրոշն է, ցանկացած այլ դրոշի տակ համախմբվելը դեմ է անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել