Ամուսնանալիս ամուսնու ազգանունն ընտրելը պարտադի՞ր է

Ամուսնանալիս հաճախ է պատահում, որ կինն ընտրում է ամուսնու ազգանունը , իսկ արդյո˚ք բոլոր դեպքերում է, որ դա արտահայտնում է կնոջ իրական ցանկությունը, թե˚ երբեմն այն պարտադրված է լինում:

Պետք է նկատի ունենալ, որ ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ինչպես տեսնում ենք, օրենքը հնարավորություն է տալիս որպես ընդհանուր ազգանուն ընտրել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ ազգանունը:

Ի դեպ, ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել