Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի դրույքաչափերը

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.

1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար`10000 դրամ,

2. Ավտոբուսների համար`
ա) մինչև 13 նստատեղով՝ 20000 դրամ
բ) 13-ից մինչև 30 նստատեղով՝ 40000 դրամ
գ) 30 և ավելի նստատեղով՝ 60000 դրամ,

3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար`
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ՝ 15000 դրամ
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ՝ 25000 դրամ
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ՝ 40000 դրամ
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ՝ 65000 դրամ
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ՝ 80000 դրամ
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ՝ 110000 դրամ
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ՝ 150000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել