Սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական թեժ մարտերի ժամանակ, հանուն հայրենիքի անմահացավ ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի ուսանող, ակտիվ ՈւԽ-ական, մե՜ծ հայրենասեր, օրինակելի հայորդի Արման Ծատուրյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական տնտեսատգիտական համալսարանի ուսանողական խորհրդից։
«Արմանը զոհվելուց առաջ հասցրեց կրակել վերջին արկը` փախուստի մատնելով թշնամուն և պաշտպանելով իր մարտակից ընկերներին: Բայց մեր Արմանը դեռ շա՜տ բաներ պիտի հասցներ։
Արմանի մասին բոլոր պատմությունները խոսում են նրա` հայրենիքի ու ընտանիքի հանդեպ սիրո, հայրենանվեր գործի, կրթվածության, բարի ու ընկերասեր լինելու մասին:
«Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ, որովհետև առանց բանակ չկա պաշտպանություն, իսկ եթե չկա պաշտպանություն` ես չեմ կարող վստահ լինել, որ իմ ընտանիքը խաղաղ կլինի….»։
Հավերժ փառք ու պատիվ քեզ, մեր անմահ հերոս, մեր Արման»։