Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ, եթե Կիևը համաձայնի դրան, սակայն մինչ այժմ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նա (Էրդողանը) առաջարկում է հանդիպում նախագահ Զելենսկու հետ՝ հավատալով, որ դա կարող է հանգեցնել որոշակի դրական արդյունքի», – ասել է Պուտինը Ուզբեկստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Պուտինն ասել է, թե չգիտի որտեղ, բայց Զելենսկին հրապարակավ ասել է, որ պատրաստ չէ և չի ցանկանում բանակցել ռուսական կողմի հետ։