Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը

Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է:

Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

Առանց հրապարակային սակարկությունների պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության տրամադրման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարակային սակարկությունները կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Վարձատուի փոփոխման դեպքում վարձակալության պայմանագիրը կարող է դադարել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել