Ո՞րն է քաղաքական ապաստանը

Քաղաքական ապաստանը, օրենքով սահմանված կարգով, օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրված Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կացություն է, որը նպատակ ունի այդպիսի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանել այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում, և որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան Հայաստանի Հանրապետությունում ապաստան չտրամադրվեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել