Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը:
Նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամ նոտարական պալատի նախաձեռնությամբ:
Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին և նոտարական պալատ: Նրանց պետք է ուղարկվեն նաև ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի(արձանագրությունների) պատճենները:
Պետական մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նոտարական գործողություններ կատարելն արգելելը,ինչպես նաև նոտարին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նոտարին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարանների նկատմամբ համապատասխան գործողություններ կատարելու համար սահմանված կարգով: