Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտավախություն չունի, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր մոնոներկայացման ընթացքում հնարավոր է իշխանության գործունեությունից մանրամասներ գաղտնազերծի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
«Մեր գործունեությունը միշտ եղել է բաց, և պարոն Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևիցե մտահոգություն կամ քննարկելիք չեմ տեսնում։ Իրեն հաջողություն եմ մաղթում, ես շատ լավ ծանոթ եմ այդ աշխատանքային պրոցեսներին, թե ինչպես են ներկայացում դնում, դա շատ դժվար և աշխատատար գործ է»,- ասել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի գնա Մարությանի ներկայացմանը:
«Չեմ կարծում, որ կգնամ ներկայացմանը, բայց հաջողություն եմ մաղթում Հայկ Մարությանին։ Ներկայացումը դնելը շատ բարդ և աշխատատար գործընթաց է»,- ասաց նա։