ՄԱԿ-ի կոմիտեն երեկ հրապարակեց իր վերջին զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ․ իրավաբան

Ուրախությամբ հայտնում եմ, որ Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն երեկ հրապարակեց իր վերջին զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Տարոն Սիմոնյանը։

«Զեկույցում՝ ի թիվս այլ խախտումների, նշվում է, որ Ադրբեջանում կա «հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրում և ռասիստական ​​կարծրատիպերի տարածում, այդ թվում՝ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ հասարակական գործիչների և պետական ​​պաշտոնյաների կողմից։ Առկա է նաև նման արարքների հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայություն»:

Ավելին, Կոմիտեն «մտահոգված է այն հաղորդումների առնչությամբ, որ դպրոցական դասագրքերը, հատկապես, էթնիկ հայերի դեմ նպաստում են նախապաշարմունքներին և ռասայական ատելության հրահրմանը, էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմանը պատմության կրթական ծրագրերում»:

Սա ևս մեկ կարևոր քայլ է դիվանագիտական ու իրավական հարթակներում հայկական շահն առաջ տանելու ուղղությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել