Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով․ Արցախի ՆԳՆ

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:

Խաղաղապահնեն այս պահին վերահսկում են նաև «Բերձորի միջանցք»-ով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել