Երևանում մի շարք հասցեների ջրամատակարարումը դադարեցվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

-Օգոստոսի 30-ին ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Նորք Այգեգործական Այգիների, Ա.Արմենակյանի 1-125 տների ջրամատակարարումը,

-Ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյանի 3/1, 5/1, 21-23/1, 25/1, 27/1, 29-29-1, 31, 35 կենտ շենքերի ջրամատակարարումը,

-Ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Դավիթ Բեկ, Մուշական 1-11 փողոցների, Սարի Թաղ 26, 27, 28 փողոցների, Վարդաշեն 5, 9 փողոցների ջրամատակարարումը,

-Ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Ջեյմս Բրայսի, Մարշալ Բաղրամյանի 33-53 շենքերի ջրամատակարարումը,

-Ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Ն.Չարբախ 3, 8, 12 փողոցների, Չարբախ 3 փող. 3 նրբանցքի ջրամատակարարումը,

-Ժամը 13:30-19:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 29-31/9 շենքերի ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել