Ծանուցում՝ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար

սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ծանուցում է ներկայացրել սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար, որում նշվում է.

«Սննդի շղթայում գործունեություն ծավալող հարգելի տնտեսավարող

Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար (գործունեությունը գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում):

Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում:
Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, էլեկտրոնային փոստին՝ [email protected], ուղարկելով, կամ գրանցվելով առցանց՝ ետևյալ հղումով՝ https://snund.am/hy/business-registration:
Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝


  1. Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը
    2. Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը
    3. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ
    4. Պետ. հաշվառման (գրանցման) համարը
    5. Ապրանքանիշը
    6. Իրավաբանական հասցեն
    7. Գործունեության հասցեն
    8. Գործունեության տեսակը
    9. Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)
  • արտադրություն
  • իրացում
  • արտահանում
  • ներմուծում
  • հանրային սնունդ
  1. Հեռախոս
    11. Էլեկտրոնային փոստ
    12. Կայք (եթե առկա է):
    Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Դուք կտուգանվեք 100 000 դրամի չափով՝ համաձայն Վարչական իրավախախտումերի մասին ՀՀ օրենքի»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել