Տղամարդը զանգել է ոստիկանություն ու սպառնացել, որ կպայթեցնի ոստիկանության շենքը, կվնասի բաժնի ղեկավարությանը

Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել