«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է։
Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:
Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի․
- Միսակ Մարգարյան 1964թ.,
- Անահիտ Մխիթարյան 1967թ.,
- Ջեմմա Նազարյան 1960թ.,
- Անահիտ Խալաթյան,
- Վարդան Քոչարյան 1960թ.
- և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)»,-նշել է նա։
——————————
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
- Մարատ Շահբազյան
- Սիրարփի Խաչատրյան
- Մարիամ Խաչատրյան
- Հարութ Գարաքյան
- Գագիկ Կարապետյան
- Արտավազդ Հայրապետյան
- Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
- Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
- Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
- Վանիկ Ամիրխանյան
- Անահիտ Խալաթյան
- Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
- Արամ Հարությունյան
- Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել։