Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարաները գերմարդակային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։
Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»,-նշել է նա։
———————
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
- Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
- Մարատ Շահբազյան
- Սիրարփի Խաչատրյան
- Մարիամ Խաչատրյան
- Հարութ Գարաքյան
- Գագիկ Կարապետյան
- Արտավազդ Հայրապետյան
- Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
- Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
- Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
- Վանիկ Ամիրխանյան
- Անահիտ Խալաթյան
- Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
- Արամ Հարությունյան
- Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել։