Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը Տայվանի նեղուցում ավելի ու ավելի սաստկացող լարվածության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Ռուսաստանը միշտ պաշտպանում Է «մեկ Չինաստանի» գաղափարը՝ հանդես գալով մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ բոլոր խոչընդոտների դեմ»,-հայտարարել Է նա՝ Պնոմպենում հանդես գալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: «Իր հերթին Պեկինը պատրաստ Է ուժեղացնել ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք Էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել միջազգային համակարգը, որում հանգուցային դեր Է խաղում ՄԱԿ-ը, ինչպես նաեւ բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված կարգը»,-նշել Է Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:
Թայվանի հարցում Մոսկվայի դիրքորոշումը «վկայում Է չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի մասին», ինչպես նաեւ այն աջակցության մասին, որը ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը միմյանց ցուցաբերում են միջազգային ասպարեզում, ասել Է նա: Վան Ին նշել Է, որ Չինաստանը եւ ՌԴ-ն «միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: