Փոքրիկն Մարիան այսօր առաջին անգամ լսել է։
Սա կատարվել է առողջապահության նախարարության ծրագրի` Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ, հայտնում են նախարարությունից։
Մասնագետների խոսքով՝ արձագանքը բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։