Օգոստոսի 1-ին, ժամը 22.08-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցում դանակահարություն է:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ժամը 22.30-ին հիվանդանոցից է հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ ցուցմունք տալու:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և Երևանի գնդի ՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր նույն փողոցի 72-ամյա բնակիչը:
72-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: