«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։25 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։