Կենտրոնական բանկի նախագահը և Ֆինանսների փոխնախարարը կգործուղվեն Բոսնիա և Հերցոգովինա

Վարչապետի որոշմամբ Կենտրոնական բանկի նախագահը և Ֆինանսների փոխնախարարը կմեկնեն Բոսնիա և Հերցոգովինա։

Որոշումը ստորագրվել է վարչապետին փոխարինող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Դրանում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-17-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն (Սարաևո)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի
հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վահե Հովհաննիսյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մարտին Գալստյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել