Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
Այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,-ասված է հաղորդագրության մեջ։