Հուլիսի 29-ին՝ ժամը 07:00- 08:00-ը, Շենգավիթ վարչական շրջանի`Չեխովի 16, Ֆրունզեի 10, 8/1, 8/2, 6/1, 6/2 հասցեներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
«Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասված է հայտարարության մեջ։