Այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա։

Ուստի մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ ներկայացուցիչն ասում էր՝ չի կարծում, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան»։

Հիշեցնենք, որ Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը հուլիսի 27-ին ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նշված օրը՝ ժամը 21:00-ին, լրացել էր նրան կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը, չկա։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել